«Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով»,- գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։
Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ»,- գրել է Գալյանը:

Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներ. Լուսանկարներ
ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird» ԱԲ գործարան. Լուսանկարներ
«Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները. Լուսանկար