«Փաշինյանի մոտ բնածին վախերի ու բարդույթների հերթական մանիակալ սրացումն է։ Իսկ դատական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը ու կարծես թե ժողովուրդը կորցրել է իր կոլեկտիվ ինքնապահմանման բնազդը»։
Այս մասին կալանավայրից հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա դիտարկումների վերաբերյալ տեքստը քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա գրասենյակի ղեկավարը։
«Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակում։ Որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կամ լիակատար բարոյական դեգրադացիա, կամ իրավական դեբիլիզմ, կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։
Դա նրանց մոտեցնումն է, որ Արցախի բոլոր նախագահները պիտի լինեն բանտում։ Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղական բախման կենտրոնում։
Իշխանության նպատակն է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, անկարողության, դատապարտվածության մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պայմանները կատարելու համար»,- նշել է Քոչարյանը։

Բաց մի թողեք
Տեղի է ունենում Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումը
Թբիլիսիում ՌԴ քաղաքացի է սպանվել. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ. Լուսանկար