Սևքար գյուղից մեզ հայտնեցին, որ օգոստոսի 29-ին միջպետական ավտոճանապարհի և Սևքար գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում փայտով բեռնված «ԶԻԼ» ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմեքենայի, որի մեջ եղել են Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 2 բնակիչներ։
Նրանցից մեկը վթարից լուրջ վնասվածքներ է ստացել։ Ըստ գյուղից ստացված տեղեկությունների՝ «ԶԻԼ» բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։
Նշենք, որ Իջևանի ու Սևքարի անտառներից մեծ հատումները շարունակվում են։

Բաց մի թողեք
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում, էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար