Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Կանադան պետք է համատեղ աշխատեն էներգակիրների մատակարարումներն ապահովելու և վառելիքի գները վերահսկելի պահելու ուղղությամբ։
«Մենք պետք է Կանադայի հետ միասին աշխատենք՝ ապահովելու մեր էներգետիկ մատակարարումները և վառելիքի գները վերահսկողության տակ պահելու համար։ Այսօր սա չափազանց զգայուն հարց է Ֆրանսիայի համար»,- հայտարարել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Կանադայում հեղուկացված բնական գազի արտադրության նախագծերը կարող են նպաստել Եվրոպայի էներգետիկ մատակարարումների ապահովմանը։
Մակրոնը նշել է, որ այդ նախագծերը մեծ նշանակություն ունեն Եվրոպայի համար և կարող են նաև Ֆրանսիայի ու Կանադայի միջև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել։

Բաց մի թողեք
Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից»
Ֆրանսիայի պետական պարտքը հասնում է 1978 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին
Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը