Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և այն տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։
Մինչ կժամանեին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։
Տեղում պարզվել է, որ նա նույն բակի բնակիչ 44-ամյա Բագրատ Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները ու քննիչները պարզել են կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքներ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա իրավապահներին և իր հետ բերի հանցագործության գործիքը։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Զինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել
Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել