Երեկ ավարտվեց հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրումները։
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու 19 համայնքում։
Մենք հետաքրքրվեցինք, թե որտեղ որ կուսակցություններն են առաջադրվել: Որտեղ է իշխանությունը միայնակ «պայքարում» իշխանության համար եւ որտեղ է ընդդիմությունն առաջադրվել: Պատկերը բավականին տխուր էր:
Այսպես. Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Գառնի, Շիրակի մարզի Ախուրյան եւ Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում միայն Քաղպայմանագիր կուսակցությունն է առաջադրվել, այսինքն` ընտրություն է մեկ մասնակցով, ինչպես սովետական բռնապետության տարիներին էր։
Արտաշատում առաջադրվել են ՀՅԴ-ն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Արաքս համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Արդարություն» կուսակցությունը:
Գավառում՝ «Ինքնիշխան Հայաստան» եւ «Հայկական քվե» կուսակցությունները, եւ «Համերաշխություն» դաշինքը, որը գործող համայնքապետի եւ ՔՊ-ի դաշինքն է։ Մարտունիում 4 ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը, ՀՅԴ-ն եւ «Մեր համայնք» դաշինքը։
Ամենաշատ առաջադրումները եղել են Ստեփանական համայնքում, այստեղ ընտրապայքարի մեջ են մտել 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայրենիք»-ը, «Հանրապետություն»-ը եւ գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը։
Ծաղկաձորում եւ Հրազդանում կպայքարեն ՀՅԴ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Արթիկում՝ «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Հայրենիք»-ը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Գորիսում՝ «Ապրելու քվե» եւ «Համերաշխություն» դաշինքները։
Մեղրիում առաջադրվել են «Ապրելու երկիր»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։
Եղեգնաձորում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հանրապետություն»-ը եւ «Նոր դարաշրջան»-ը։
Ջերմուկում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Ապրելու երկիր»-ը:
Դիլիջանում՝ «Ապրելու երկիր»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Հանրապետություն»-ը:
Իջեւանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Ինքնիշխան Հայաստան»-ը։
Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը։


Բաց մի թողեք
Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ. Լուսանկար
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը