22/09/2026

EU – Armenia

Կրկին Սևանը՝ «Գոյչա» և ոչ միայն․ Բաքուն նոր սադրանք է ծրագրել ընդդեմ Հայաստանի

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» հակահայկական և արհեստածին կազմակերպությունը, որը ստեղծվել է, հովանավորվում և գործում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիևի անմիջական ցուցումներով, նոր հայտարարությամբ է հանդես եկել։

Այդ կազմակերպության հաղորդագրության մեջ, ինչպես փոխանցում են տեղի ԶԼՄ-ները, նշվում է, որ իրենց կողմից «ստեղծել է աշխատանքային խումբ՝ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դերելեյզում (Վայոց ձոր, Դալարագյազ – խմբ․) և «Գոյչա» լճի (հայկական ու Հայաստանի Սևանա լիճը – խմբ․) ավազանում գտնվող ալբանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար»։

Ըստ խեղագիր ու զառանցագին հաղորդագրության, «խումբը ստեղծվել է եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, դրանց ճարտարապետական ​​և վիմագրական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերագրումը՝ արխիվային փաստաթղթերի և այլ առաջնային աղբյուրների վրա հիմնված գիտական ​​մեթոդներով ուսումնասիրելու համար։

«2026 թվականի սեպտեմբերին Գանձասարի վանական համալիր օտարերկրյա դիվանագետների այցը ցույց տվեց, որ մշակութային ժառանգությունը դարձել է դիվանագիտական ​​խնդիր: «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը իր ժառանգության անբաժանելի մասն է համարում այն ​​տարածքի, որտեղ այժմ գտնվում է այժմյան Հայաստանը, այդ թվում՝ Կովկասյան Ալբանիայի միջնադարյան հուշարձանները»,-ասվում է հարևան երկրի հակահայկական հերթական թիրախավորված հոդվածում։