22/09/2026

EU – Armenia

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու քաղաքում Անհայտ անձը կրակ է բացել «Ինջի Ուզմեզ» (İnci Üzmez) մասնագիտական ​​ավագ դպրոցի մոտակայքում։

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով առնվազն 4 աշակերտ է վիրավորվել։ Հարձակվողն անկանոն կրակ է բացել դպրոցի շենքի դիմաց հավաքված մարդկանց ուղղությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներ և շտապօգնության խմբեր։ Ծնողները սկսել են հավաքվել դպրոցի մոտ։

Պարզվում են միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը։