Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գեւորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով: 2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել եւ Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է եւ բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձեւավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:
Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ եւ բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, մեր տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին:

Բաց մի թողեք
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. Լուսանկար
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար
ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը