Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայտնել է մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում նա հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
Վարչապետը սոցցանցերի իր էջերում 2 տեսանյութ է հրապարակել. մեկում նա հայտնել է, որ մեկնում է Նյու Յորք ու ցույց տվել ինքնաթիռի նստեցումը, իսկ մյուսում՝ հայտնել, որ գրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթը:


Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը
Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել ԹՐԻՓՓ-ի մասին
Իմ խնդիրն է՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ. Լուսանկարներ