Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Նյու Յորքում լարված է անցել Կիևի ֆինանսավորման հարցերի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ Եվրամիության ներկայացուցիչները միջոցների հետագա հատկացումը կապել են օրենքների ընդունման հարցում Կիևի առաջընթացի հետ: Խոսքը տնտեսության ստվերային մասի կրճատման, հարկային եկամուտների աճի և ուկրաինական կարգավորումները ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին է։
Կիևն իր հերթին պնդել է, որ հարկավոր է արագացնել օգնության տրամադրումը։ Պատճառը պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի պակասն է։
Բանակցություններից հետո ֆոն դեր Լյայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Ուկրաինան լրացուցիչ պաշտպանական աջակցություն կստանա:
Նրա խոսքով, հետագա բյուջետային ֆինանսավորումը կախված կլինի Գերագույն ռադայում բարեփոխումների առաջմղումից։ Ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ մինչև տարեվերջ ԵՄ տնօրինման ներքո մնում է 37 մլրդ եվրո։

Բաց մի թողեք
Գերմանիան ճնշում է գործադրում Խորվաթիայի վրա՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի հետ երկկողմ վեճերը լուծելու համար
Արդյո՞ք պաշտպանությունը առաջնահերթություն է. առաջնորդները քննարկում են այս հարցը ԵՄ բազմամյա ֆինանսական շրջանակի (ԲՖՇ) շուրջ առաջին բանակցություններում
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն Սև ծովում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ