Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսելով Պաղեստինում տիրող իրավիճակի մասին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթի ժամանակ սկսել է բռունցքով հարվածել ամբիոնին:
«Ես լսում եմ ոմանց ցինիզմը. Պաղեստինի այս ճանաչումը միայն թղթի վրա է, նայեք իրականությանը: Ի՞նչ վստահություն կարող է լինել մեր հանդեպ, եթե շարունակենք անգործություն ցուցաբերել Գազայի իրավիճակի պայմաններում»,- հայտարարել է Մակրոնը՝ բռունցքով հարվածելով ամբիոնին։
Նա Գազայի հատվածում գործող հրադադարը անվանել է խայտառակ ներկայացում՝ շարունակվող ծանր մարդասիրական իրավիճակի ֆոնին։
«Ոմանք պարծենում են երևակայական խաղաղությամբ։ Բայց այդ խաղաղությունը ոչ մի վայրկյան չի բացել մարդասիրական միջանցքները։ Պե՞տք է, արդյոք, տեսնենք այս ներկայացումը, որը խայտառակում է մեզ բոլորիս: Ո՛չ մի դեպքում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
«Մենք շատ լավ անձնական հարաբերություններ ունենք։ Երբեմն համաձայն չենք, բայց միշտ չափազանց անկեղծ ենք միմյանց հետ»:
Հարցազրույցում խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների մասին՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Երբ ես համաձայն չեմ, արտահայտվում եմ, փորձում եմ բացատրել։ Երբեմն համոզում եմ նրան, երբեմն ոչ»,- հավելել է Մակրոնը:


Բաց մի թողեք
Ֆրանսիան մեղադրում է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների համար
Իսպանիայի պահպանողականները խոստանում են մեղմել կլիմայական կանոնակարգերը, եթե հաղթեն ընտրություններում
Ինչու է դեմոկրատների միջանկյալ պարտությունը Բըրնհեմի Լեյբորիստական կուսակցությանը նյարդայնացնում