23/09/2026

EU – Armenia

Միրզոյանը՝ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի հարցով կառավարության ներկայացուցիչ

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Նա կառավարության ներկայացուցիչը կլինի այն քննարկումների ընթացքում, որոնք վերաբերում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու նպատակով ներկայացված օրենքի նախագծին։