26/09/2026

EU – Armenia

Ռանչպար գյուղ տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի, ինչ վիճակ է հիմա՝ քաոս․ Լուսանկարներ

Ճանապարհային դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել․

Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։

Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։

Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝

1. Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։

2. Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով։

Քաոս❗❗❗Ռանչպարի կամրջի փլուզումից հետո շտապօգնության մեքենան, սնունդը մանկապարտեզի ու խանութի համար եւ դպրոցի ավտոբուսը տեղ չեն հասնում.. մարդկությունը ետ է գնացել նախնադար, գետի վրայով դողալով են քայլում մարդիկ, որ հանկարծ փլատակից ջուրը չընկնեն ու չխեղդվեն ճահճում։ Արարատի մարզպետ, ՏԿԵ նախարար, կառավարություն չունենք, տեղում չեն 😡 Այս մասին գրել է լրագրող Սյուզի Բադոյանը և լուսանկարներ հրապարակել։
May be an image of text
May be an image of one or more people, scooter and segway
No photo description available.