27/09/2026

EU – Armenia

Չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 27 թվականի մայիսին։

«Լյումյերի գագաթնաժողովի» ժամանակ՝ նա լրագրողների հետ զրույցում ասել է․ «Եկեք հստակեցնենք։ Համաձայն մեր երկրի Սահմանադրության, նախագահը կարող է երկու ժամկետ զբաղեցնել այդ պաշտոնը։ Իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվում է հաջորդ տարվա մայիսին եւ ֆրանսիացի ժողովուրդը ընտրելու է ինչ որ ուրիշ մեկին։ Սակայն ոչ մի բան չեմ բացառում։

Վերադարձը բավականին անսովոր բան է, սակայն տեսնենք։ Կյանքը լի է ստեղծարարությամբ, նույնիսկ շատ ավելին՝ քան կինոն»,- ասել է նախագահ Մակրոնը, ըստ Variety-ի հաղորդման։