Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է, որ զբոսաշրջային վիզաները նախատեսված չեն ԱՄՆ-ում ծննդաբերելու և երեխայի համար ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ հյուպատոսական աշխատակիցն իրավունք ունի մերժել վիզայի տրամադրումը, եթե հանգի այն եզրակացության, որ դիմողի ուղևորության հիմնական նպատակը «ծննդաբերական զբոսաշրջությունն է»:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ստորաբաժանում էր ստեղծել այդպիսի զբոսաշրջությանը հակազդելու համար: Օգոստոսին համապատասխան միջոցառումների շրջանակներում հետ է կանչվել մոտ 600 վիզա։


Բաց մի թողեք
Մարդկանց կալանքի էլ չե՞ն տանի․ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է TRIPP նախագծին վերաբերող փաթեթը