Գյումրի քաղաքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոց պահելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի 25-ամյա զինծառայող Մաքսիմ Բ․-ն:Հայտնել են իրավապահները։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողի վերաբերյալ նախապես բողոքներ են եղել, և նա իրավապահների ուշադրության կենտրոնում պատահական չի հայտնվել։ Իսկ թե ով է նախապես բողոք ներկայացրել, հայտնի չէ ։ Զինծառայողը մոտ մեկ տարի է` Գյումրիում է։ Ի դեպ, մեր տեղեկություններով, զինծառայողից նմուշառում վերցնելուց հետո, նրան ազատ են արձակել։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից իրականացված անձնական խուզարկության ընթացքում ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի մոտ հայտնաբերվել է 1,2 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերված նյութն առգրավվել է և ուղարկվել դատակիմանական փորձաքննության՝ քիմիական կազմն ու տեսակը պարզելու նպատակով:
Հետաքրքրական է, որ միջադեպը տեղի է ունենում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու վերաբերյալ շրջանառվող ակտիվ խոսակցությունների և քննարկումների ֆոնին ։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ու փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, սահմանվել խափանման միջոց
«Վայոց ձոր» ԲԿ-ում հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք սկսել․ տուժել է բժիշկներից մեկը
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները հարվածներ են հասցրել 3 անչափահաս աղջիկների