Դատարանը երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ նշանակեց ազատազրկման պատիժ՝ այն պայմանականորեն չկիրառելով։
Պարոն Ղազարյանին մեղսագրված հանցանքի վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա առաջին դեպքն է, երբ նշանակվում է ազատազրկման պատիժ։
Գտնում եմ, որ դատարանը, ընտրելով հենց այս պատժատեսակը, նպատակ չի ունեցել ապահովելու պատժի նպատակների իրագործումը։ Դրա միակ նպատակը եղել է պարոն Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը։
Այլ կերպ ասած՝ դատարանն իրագործել է քաղաքական իշխանության՝ հրապարակայնորեն արտահայտած ցանկությունը։
Փաստաբան Արսեն Բաբայան

Բաց մի թողեք
Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները
«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե
«Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»․ Լևոն Զուրաբյան