«Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից»։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենալայնը Հնդկաստանի առաջարկն է՝ էներգետիկա և հրադադար Սև ծովում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ նմանատիպ առաջարկներով և հրադադարի տարբերակներով հանդես են եկել Թուրքիան և Եգիպտոսը։
«Եվ կա նաև չորրորդ առաջարկը ԱՄՆ-ից՝ էներգետիկ հրադադարի մասին»,- ասել է նախարարը։
Սիբիգան նշել է, որ այն քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։


Բաց մի թողեք
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
Դանիայի զինվորականները խոստովանում են 2025 թվականին անօդաչու թռչող սարքերի ներխուժման վերաբերյալ զեկույցում առկա թերությունները