11/10/2026

EU – Armenia

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ

Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Պեդրու Պրոենսը հայտարարել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա ազգային հավաքականի կազմ՝ արդեն նոյեմբերին։

Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ սոցկայքի իր էջում։ «Ֆեդերացիան, մարզիչը, հավաքականի բոլոր գործընկերները մեկ տրամադրվածություն ունեն՝ ուզում են, որ Ռոնալդուն վերադառնա։ Ակնկալում եմ, որ նրա վերադարձը կլինի արդեն նոյեմբերի միջազգային պաուզայի ժամանակ»,- ասել է Պրոենսը։

Սեպտեմբերի 30-ին նա մեկնել էր Կոպենհագեն՝ կարգավորելու Ռոնալդուի եւ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջեւ հակամարտությունը։