13/10/2026

EU – Armenia

Բացահայտվել է ևս մեկ կարևոր հանգամանք

«Շաքիում ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանն իր հայտարարությամբ, ըստ էության, բացահայտել է համակարգային ձախողման ևս մեկ կարևոր հանգամանք։

Մասնավորապես, վերջինս նշել է, որ երեխաների զանգից ու տանը զինված հանցագործի ներկայության մասին իմանալուց հետո զանգել է ոստիկանություն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ու թեև իր աշխատավայրը Շաքիի իր տնից ավելի հեռու է եղել, քան ոստիկանության բաժինը, սակայն ինքն ավելի շուտ է տեղ հասել։ Ավելին, ոստիկանությունը տեղ է հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել, իսկ հանցագործը՝ հեռացած։

Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է, համակարգի խափանման դրսևորումը, հատկապես, երբ դրանից առաջ արդեն իսկ ուժային համակարգը տիրապետել է ադրբեջանցու սահմանահատման մասին տեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ նշեմ. որքան էլ իշխանությունը փորձի այս միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա»,- նշել է նա: