13/10/2026

EU – Armenia

«Լավ սովորեիր, նիկոլական չէիր լինի». «Նենց դեմք ունես, ոնց որ օբիժնիկ լինես». ՀՀ քաղաքացին Աջափնյակի թաղապետին

Աջափնյակի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել թաղապետ Սերոբ Սարգսյանի և տնտեսվարողներից մեկի միջև։

Քաղաքացին, դիմելով թաղապետին, նրան «օբիժնիկ» էր անվանել՝ դժգոհություն հայտնելով կրպակների ապամոնտաժման աշխատանքներից։

Ի պատասխան՝ Սերոբ Սարգսյանը քաղաքացուն ասել է, թե իր տպավորությամբ նա էլ «Քոչարյանի դեմք ունի»՝ կոչ անելով չափավորել խոսքը։ Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց հասցեին փոխադարձ կոշտ արտահայտություններ են հնչեցրել։

Միջադեպի ընթացքում մեկ այլ քաղաքացի ևս միջամտել է խոսակցությանը՝ դիմելով թաղապետին և բղավելով. «Լավ սովորեիր, նիկոլական չէիր լինի»։

Սերոբ Սարգսյանն էլ արձագանքել է՝ ասելով. «Կպի գործերիդ հլը, արա»։

Աջափնյակի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել տնտեսվարողներից մեկի և վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև։

Տնտեսվարողը, դիմելով թաղապետին, դժգոհություն է հայտնել իրականացվող գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ իր որդին Եվրոպայից կամավոր վերադարձել է Հայաստան և անցել զինվորական ծառայության՝ երկրի ու քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ անընդունելի է, որ խաղաղության պահպանման համար ծառայող մարդկանց ընտանիքները նման իրավիճակների առաջ կանգնեն։

Վեճի ընթացքում կողմերը միմյանց հասցեին նաև անձնական և քաղաքական բնույթի կոշտ արտահայտություններ են հնչեցրել։ Տնտեսվարողը քննադատել է Սարգսյանի պահվածքն ու արտաքին տեսքը, իսկ վերջինս հակադարձել է՝ կոչ անելով նրան զսպել խոսքը։

«Նենց դեմք ունես, ոնց որ օբիժնիկ լինես», ասել է քաղաքացին՝ դիմելով թաղապետին։