Վարչապետ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
«Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Բայց քանի դեռ Վարչապետը, ձեռքի հետ, նաև դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին։
Եվ հիմա կռահեք 3 անգամից, թե այդ տնօրեններից քանիսն են գործից ազատվել… Ի հեճուկս այն հանգամանքի, որ ծառայողական քննությամբ հաստատվել է դասապրոցեսի հաշվին քարոզարշավ անելը։
Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ* է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում։
Առհասարակ, ակնհայտ է, որ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը թեկնածուների նկատմամբ ճնշումների արդյունք է։ Այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (ՀյուսիսԿորեական ոճի) միայնակ մասնակցությունը։
* Տասովշիկ – ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ազդեցություն գործադրող ապաքաղաքական կերպար։
Հ.Գ. Շուտով կպատմեմ, թե ինչպես են կարողանում մի քանի թեկնածուի ճնշելով կանխեն ամբողջ կուսակցությանը առաջադրումը համայնքում (սատանան ընտրակարգի դետալներում է)»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը. Լուսանկար
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան