«Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. Հանդիպման ընթացքում վերջինս Թորոսյանին էր նվիրել վագրի տեսքով հուշանվեր արձանիկ՝ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նվերը գնահատել է 166 հազար դրամ։
Նույն Սարջվելաձեն, հիշեցնենք, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին էլ էր նվեր մատուցել` Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, որը ԿԿՀ-ն գնահատել էր 116 հազար դրամ։
«Հրապարակ» օրաթերթը «էքսկլյուզիվ» ենթաբաժնում հոդված է հրապարակել՝ վերնագրելով, թե «Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել»:
Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը անդրադարձել է թեմային՝ հրապարակելով լուսանկարներ ու նշելով, որ «Հրապարակ» օրաթերթի մասին ողջ ճշմարտությունը մեկ նյութում, ավելի ճիշտ՝ մեկ վերնագրում է ամփոփված:
«Իսկ կից լուսանկարում կտեսնեք նախարար Թորոսյանի՝ Վրաստանի իր պաշտոնակցից ստացած արարողակարգային նվեր «վագրը», որը, ի դեպ, սահմանված ընթացակարգով ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Գուցե օրաթերթում կարոտով են հիշում այն ժամանակները, երբ դղյակներում սեփական կենդանաբանական այգին և վայրի կենդանիներ պահող պաշտոնյաներն ավելի շատ էին մեր երկրում, քան Կարմիր գրքում գրանցված շատ կենդանատեսակներ, և այդ կարոտն է, որ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս վերջիններիս»,- գրել է խոսնակը:

Բաց մի թողեք
Փողին գերի
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը