ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածուի մեղադրանքներին:
«Արտաշատ համայնքի ղեկավարի՝ ՀՅԴ թեկնածուի կինը 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում որպես ավագ մասնագետ։
Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու համար։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։
Ասեմ ավելին՝ նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։
Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։
Հիմա ես ի՞նչ անեմ՝ հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե՞ պահեմ»,- գրել է Փաշինյանը:

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել