ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ գագաթնաժողովին, սակայն Ուկրաինայի պատերազմը քննարկելու նպատակով չէ։
Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական թեման կարող են լինել միջուկային զենքն ու զինաթափումը։
«Ես պատրաստ եմ դա անել։ Ոչ այնքան Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը, անկեղծ ասած, Ուկրաինայի հարցում իրեն բավականին նորմալ է պահում։ Այն առանձնապես ոչինչ չի անում։ Նույնը վերաբերում է Չինաստանին», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ կլինի հանդիպել, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա Սի Ծինփինը։

Բաց մի թողեք
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները