«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունն առաջարկում է պարզեցնել Եվրամիության երկրներում գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցման ընթացակարգը։
Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ԵՄ-ում արդեն գրանցված շուրջ 25 հազար դեղամիջոցի համար Հայաստանում գրանցման ավելի պարզեցված մեխանիզմ սահմանել։
Աբրահամյանի ներկայացմամբ՝ առաջարկվող կարգավորումը թույլ կտա դեղերի գրանցումն իրականացնել փաստաթղթային փորձաքննության միջոցով՝ առանց գործող գործընթացը բարդացնելու։ Նախագծով առաջարկվում է սահմանել նաև դեղերի ճանաչման ընթացակարգ, որի համաձայն՝ Եվրամիությունում գրանցված դեղերը Հայաստանում հնարավոր կլինի գրանցել մեկ շաբաթվա ընթացքում։
Պատգամավորը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կստանա խորհրդարանական մյուս խմբակցությունների աջակցությունը, այդ թվում՝ ՔՊ-ի կողմից։
Նրա գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունը կնպաստի դեղերի գների նվազեցմանը, շուկայում մրցակցության ավելացմանը և եվրոպական չափանիշներին մոտեցմանը։ Աբրահամյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացի ևս մեկ քայլ է։

Բաց մի թողեք
Ֆրանսիայի՝ դեղերի գնագոյացման նոր քաղաքականությունը ԱՄՆ-ի ճնշմանը տրված «պատասխան չէ»
Ռուսական թոքաբորբից մահը բացահայտում է միջազգային առողջապահական կանոնների սահմանները
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել