Մեր տեղեկություններով, ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքի է անցել «Վան» ֆուտբոլային ակումբում:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Մխիթար Հայրապետյանի եղբայրը՝ երգիչ Հայկ Ստվերը նշեց, որ դեռ վերջնական նշանակում չկա, այս պահին քննարկումներ են ընթանում ակումբի հետ։ Ի՞նչ պաշտոնի է նշանակվելու։ «Դե, հավանաբար՝ բարձր պաշտոնի»։
Մեր տեղեկություններով, նա տնօրեն է նշանակվելու: Հայրապետյանի կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանը եւս հայտնեց, որ այս պահին նշանակում չկա, բայց որպես նախկին պետական պաշտոնյա` եթե որեւէ աշխատանքի անցնի, այդ մասին անպայման կիրազեկի հանրությանը։ Ֆուտբոլային ակումբից հրաժարվեցին որեւէ տեղեկություն փոխանցել:
«Վան» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2019 թվականին` Չարենցավան քաղաքում, հիմնադիրն ու սեփականատերը հայ-ռուսական գործարար Օլեգ Ղուկասովն է, գլխավոր մարզիչը՝ Արմեն Սանամյանը: «Վանը» սրընթաց վերելք է գրանցել կարճ ժամանակում եւ այժմ մասնակցում է Հայաստանի Պրեմիեր լիգային։


Բաց մի թողեք
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը
Երկու անշարժ գույք, LAND ROVER, 12.8 միլիոն դրամ եկամուտ, 158.5 միլիոնի վարկեր․ ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ Լուսանկար
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով