21/10/2026

EU – Armenia

Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը

Կրեմլում դեռ չեն ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, չենք ծանոթացել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը։ Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:

Զեկույցում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։

ՌԴ կառավարության կայքում հրապարակված տեղեկության համաձայն, զեկույցը պետք է ներկայացվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։