Հոկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 16:20-ի սահմաններում Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում։
Նշված արտադրամասին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։


Բաց մի թողեք
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում, թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին, սկսվել է արտահոսք․ Լուսանկար