Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված նախագծերից մեկի համաձայն՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգում։
Մասնավորապես, որոշակի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների համար բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության մասնակցելու տարիքային առավելագույն շեմը 37-ից կդարձնի մինչև 45 տարեկան։
Ինչպես նշվում է նախագծում, անհրաժեշտությունը պայմանավորված է բանակի կերպափոխման հայեցակարգով սահմանված արհեստավարժ զինված ուժեր ունենալու և ռազմական կրթության զարգացման ապահովման խնդիրներով։
Սահմանված տարիքային շեմի բարձրացումը հնարավորություն կընձեռի համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց (գումարտակների, դիվիզիոնների, էսկադրիլիաների հրամանատարներին և նրանց տեղակալներին) մասնակցելու բարձրագույն ռազմական կրթական ծրագրերին։
Բացի տարիքային շեմի փոփոխությունից, որոշման նախագծով ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգի դրույթները համապատասխանեցվում են նաև 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի կարգավորումներին, ինչպես նաև կատարվում են տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ։

Բաց մի թողեք
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին
Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»