Ձախ արմատական խմբերի կողմից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում իրականացրած բողոքի գործողությունները վերածվել են ոստիկանների հետ բախումների։
Այս մասին հայտնում են տեղի պարբերականները։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Իշխանությունները հանդես են եկել զսպվածության ցուցաբերելու կոչով։
Ավերածություններ գործելոն ու ցասումը տեղին չէ՝ քաղաքակիրթ բողոքի արտահայտման համար, ասված է հայտարարության մեջ։ Ցույցերը սկսվել են Հելվետիանպլատց հրապարակից եւ Լանգշտրասե փողոցից։
Ցուցարարները կոտրել են ցուցափեղկեր, աղավաղել շինությունների ֆասադային մասերը, բարիկադներ կառուցել աղբամաններից եւ հրկիզել դրանք։



Բաց մի թողեք
Պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի զոհերի թվում կան Չեխիայի մեկ և ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ
Անում ենք նույնիսկ ավելի լավ․ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսության մասին
ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա՝ Ուկրաինայի տարածքով․ WSJ