Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել՝ այս անգամ Սյունիքի մարզում։ Խոսքը TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված տարածքների մասին է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հավանական է, որ նախագծի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ սահմանազատման աշխատանքներն այդ հատվածում անցկացվեն արտահերթ կարգով։
Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ մեկնարկել նախագծային աշխատանքները, որոնք վերաբերում են երեք հիմնական ենթակառուցվածքների՝ էլեկտրահաղորդման գծերի, ավտոճանապարհի և երկաթգծի կառուցմանը։
Փոխվարչապետի պարզաբանմամբ՝ նախատեսվող բոլոր երեք ենթակառուցվածքներն անցնելու են Սյունիքի մարզով, ինչն էլ սահմանազատման աշխատանքների արագացման անհրաժեշտություն է առաջացնում։


Բաց մի թողեք
Ով է Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն
Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
Հայաստանի ներսում գործող գաղտնի պլանը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն. վարչապետ