05/11/2026

EU – Armenia

Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են շտապօգնության մեքենա և «BMW»․ Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը «BMW»-ի վարորդն է, իսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական» շտապօգնության կայանի հաշվեկշռում և սպասարկում է մարզային հիվանդանոցներից մեկին։

Blog Image