Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ երգիչ Մգեր Արմենիայի ընտանիքին ստիպում են լքել հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարանը։ Հիմնական խնդիրը բնակարանի հետ կապված վեճն է բանկի հետ։
Երգիչը նշել է, որ 2020 թվականից այս կողմ թեպետ վարկային պարտավորությունները չի կատարել, սակայն, «Հայէկոնոմ բանկ»-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ունեցել, այդ հասցեում ապրելու համար։
Նա հայտնել է, որ ոստիկանները եկել են Երևանում իր բնակարան՝ ընտանիքին վտարելու նպատակով։
Մգեր Արմենիան ասել է, որ իր ընտանիքին հանել են բնակարանից։ «Ինձ համար շատ ծանր շրջան է, 2 օր առաջ եմ հուղարկավորել հորս, իսկ այսօր այս ամենը կատարվում է ինձ հետ։ Ոչ ոք ապահովագրրված չէ վշտից, համոզված եմ, որ դա իրենց դուռն էլ է թակելու»,- ասաց երգիչը՝ հավելելով, որ այժմ իր ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է բարեկամի տուն։
Նշենք, որ վերջին ամիսներին Մգեր Արմենիան հայտնվել էր հանրային քննադատության կենտրոնում՝ նախկինում ընդդիմադիր դիրքորոշումից հետո ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատճառով։


Բաց մի թողեք
Ովքեր էին նոյեմբերի 3-ի ողբերգական ավտովթարի զոհ դարձած ամուսինները. Լուսանկար
«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել» … չորս ամիս անց. Լուսանկարներ
Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան