05/11/2026

EU – Armenia

Այդ ինչու Հաջիևը հենց ընտրություններից հետո եկավ Հայաստան

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչն էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց այցելել էր Հայաստան։

Պատգամավորը հարցը կապել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հնարավորության հետ՝ նշելով, որ իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն չունի։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում տեղի էին ունենում փոխադարձ այցեր տարբեր մակարդակներով։ Մասնավորապես, այցելություններ էին իրականացնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փոխվարչապետերը, փորձագիտական խմբերը և անվտանգության խորհուրդների քարտուղարները։