Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 2024 թվականի ապրիլի 8-ից Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա մի տղամարդ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
ԱՄՆ քաղաքացի 44-ամյա տղամարդը հետախուզվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով։
Խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 30-ին հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։


Բաց մի թողեք
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է
Աշտարակի սեփականության իրավունքը վերականգնվել է շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ
Սամվել Կարապետյանը կալանավորվել է