ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից գողության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը, 2026 թվականի հոկտեմբերի 22-ին մասնակցելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 25 հասցեում գտնվող նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդի՝ օտարերկրացի Ֆ. Չ.-ի պայուսակում գտնվող խոշոր չափերով 820 հազար ՀՀ դրամը։ Սակայն փաստաբանը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչները ենթարկել են անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հազար ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է։
Փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշոր չափերով գողության փորձը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։


Բաց մի թողեք
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին
Աշտարակի սեփականության իրավունքը վերականգնվել է շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ