11/11/2026

EU – Armenia

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը քննադատել է իշխանություններին՝ համեմատելով Շաքի ներխուժած և հայ կնոջ ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ պնդելով, որ նրան ապահովված են արտոնյալ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը պահվում է նույն հարկի տակ գտնվող խցում՝ անհամեմատ վատ պայմաններում։

Պատգամավորի գնահատմամբ՝ այս իրավիճակը բնորոշում է գործող իշխանությունների իրական վերաբերմունքը։

«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ իր կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է պահվում աննախադեպ վատ պայմաններում»,- ասել է նա:

Աննա Գրիգորյանը բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների խնդիրը՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցին։

Այսօր հրավիրված ասուլիսում պատգամավորը նշել է, որ Քոչարյանի խցում առկա պայմաններն անընդունելի են, և նման խցեր ընդհանրապես չպետք է գոյություն ունենան՝ անկախ այնտեղ պահվող անձի կարգավիճակից։

Նրա խոսքով՝ պահման պայմանները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին՝ անկախ նրանից, թե խոսքը նախկին նախագահի, թե որևէ այլ կալանավորի մասին է։