16/11/2026

EU – Armenia

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան։ Բացառիկ հայրենասեր, սկզբունքային, աշխատասեր բոլորի համայնքապետը ոչ միայն Փարաքար համայնքում, այլև ամենուր սիրված ու գնահատված էր իր մարդկային վեհ որակների, արժանապատիվ ու հզոր կեցվածքի շնորհիվ։

2025 թ. մարտին, արժանանալով ընտրողների մեծամասնության վստահությանը՝ ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար և կառավարման հինգ ամիսների ընթացքում ոչ միայն արագ լուծում տվեց տարիներով կուտակված խնդիրներին, այլև կարողացավ միավորել բոլորին՝ հանուն համայնքի զարգացման, հանուն հայրենիքի հզորացման՝ դառնալով բոլորի համայնքապետը։
Սակայն մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը՝ կիսատ թողնելով իր նվիրական երազանքները, բազմաթիվ սկսած ու նախատեսված գործեր։

Մինչև այժմ էլ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ՝ պատվիրատուները, աջակիցները շարունակում են մնալ ազատության մեջ։

Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր։
Ծնունդդ շնորհավոր, լավագույն ընկեր․․․

«Ապրելու երկիր» կուսակցություն