20/11/2026

EU – Armenia

Թրամփը անսպասելի զանգի ընթացքում կասկածի տակ է դնում Ուկրաինային Եվրոպայի տրամադրած միլիարդավոր օգնությունը

Թրամփը անսպասելի զանգի ընթացքում կասկածի տակ է դնում Ուկրաինային Եվրոպայի տրամադրած միլիարդավոր օգնությունը

Ըստ տեղեկությունների՝ Պուտինի և Սիի հետ բանակցություններից ժամեր անց ԱՄՆ նախագահը իր «Air Force One» (նախագահական) ինքնաթիռից միացել է Կիևի եվրոպացի դաշնակիցների հանդիպմանը՝ հայտնելով, որ Մոսկվան պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կտրուկ կերպով կասկածի տակ է դրել» եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող շարունակական ֆինանսական աջակցությունը՝ Ռուսաստանի հետ այդ երկրի հակամարտության ֆոնին։

Ինչպես հայտնում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով քննարկմանը տեղյակ չորս եվրոպացի պաշտոնյաների, հինգշաբթի օրը նախագահն անսպասելիորեն միացել է Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների հանդիպմանը։

Նա հարցրել է դաշնակիցներին, թե ինչու են նրանք շարունակում միլիարդներ ծախսել Կիևին ռազմական աջակցություն տրամադրելու վրա։

Այս զանգը հաջորդել է Չինաստանի Շենչժեն քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Թրամփի ունեցած հանդիպումից ընդամենը ժամեր անց։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահը զանգահարել է Բեռլին իր անձնական ինքնաթիռից՝ «Air Force One»-ից, և պնդել, որ Պուտինը լրջորեն է տրամադրված Ուկրաինայի շուրջ ապագա խաղաղ բանակցությունների հարցում։

Եվրոպացի պաշտոնյաներից երեքը, ովքեր ցանկացել են մնալ անանուն, նշել են, որ Թրամփը խիստ թերահավատորեն է վերաբերվել Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հնարավորությանը «Կամավորների կոալիցիայի» (Coalition of the Willing) կողմից։ Սա 34 երկրներից (գումարած Ուկրաինան) բաղկացած դաշինք է, որոնք պարտավորվել են ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի։

Պաշտոնյաներից մեկն ասաց, որ Թրամփը ցավով է նշել, որ հակամարտության հետևանքով շատ մարդիկ են զոհվում, իսկ գրեթե հինգ տարի ձգվող պատերազմի վրա մեծ գումարներ են «վատնվում»։ Այդ պաշտոնյան նաև հաստատեց, որ ԱՄՆ ղեկավարը կարծում է, թե Պուտինը կհամագործակցի Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հարցում։