Երեկ՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։



Բաց մի թողեք
Երևանում բախվել են մեքենաներ․ դրանցից մեկը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան տուժածներ. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, կա վիրավոր. Լուսանկար
Մերկասառույցի պատճառով բախվել են Երևանում «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Chevrolet»․ Լուսանկար