61-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել մարտահրավեր նետել Հոլիվուդում տարիքային կարծրատիպերին, ինչու չի վախենում կինոյում մերկ տեսարաններից և ինչ տպավորություններ են մնացել Մել Գիբսոնի հետ համագործակցությունից։
Աստղն իր հիշողություններով կիսվել է Մարաքեշի կինոփառատոնի շրջանակում կայացած ստեղծագործական հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Variety ամսագիրը։
Բելուչին իր անունն է թողել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի պատմության մեջ՝ նկարահանվելով Սեմ Մենդեսի «007․ ՍՊԵԿՏՐ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ նա 50 տարեկան էր, ինչի շնորհիվ դարձավ Ջեյմս Բոնդի սիրելի կնոջ դերը մարմնավորած ամենատարեց դերասանուհին։ Ինքը՝ Մոնիկան, կարծում է, որ այդ ընտրությունը կարևոր քայլ էր կինոարդյունաբերության մեջ տարիքային նախապաշարմունքները հաղթահարելու ճանապարհին։


Բաց մի թողեք
«Beach Boys»-ի համահիմնադիր և «Surfin’ USA»-ի ու այլ հիթերի գլխավոր երգիչ Մայք Լավը մահացել է 85 տարեկանում. Լուսանկար
Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով. Գևորգ Ղազարյան. Լուսանկար
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն է. Լուսանկար