Լեհաստանում նախօրեին, հանդիսավոր եկեղեցական արարողությամբ նվիրագործվել է Ս․ Մարիամ Աստվածածնի վիթխարի արձանը, որը դարձել է Աստվածածնի՝ Եվրոպայում ամենից մեծ բարձրությունն ունեցող արձանը։ Կոթողի բարձրությունը կազմում է ավելի քան 55 մետր։
Արձանը գտնվում է Կոնոտոպյե գյուղում, Վարշավայից մոտ 190 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Բուն արձանի բարձրությունը 40,6 մետր է։ Պատվանդանինը՝ 15 մետր։ Արձանը պատրաստվել եւ կանգնեցվել է մասնավոր գործարարի՝ Ռոման Կարկոսիկի միջոցներով, ով Լեհաստանի ամենից հարուստ մարդկանցից մեկն է համարվում։
75-ամյա Կարկոսիկը իր ունեցվածքը վաստակել է ավտոմեքենաների պահեստամասերի բիզնեսով։ Արձանի պատրաստման եւ կանգնեցման մոտավոր ծախսը կազմում է 23 միլիոն եվրո։ Գործարարն ասել է, որ այդ քայլով պարզապես երախտագիտություն է հայտնում Ս․ Մարիամ Աստվածածնին։


Բաց մի թողեք
Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ
Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված
«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. Լուսանկարներ