17/08/2026

EU – Armenia

Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողության առաջին լուսանկարը

«Vogue» ամսագիրը հրապարակել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները։

Հարսանիքը տեղի է ունեցել գաղտնի պայմաններում զույգի՝ Կաշկայշում (Cascais) գտնվող տանը։

Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ուղիղ տասը տարի անց այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպեցին Մադրիդի Gucci խանութում։

Հակառակ տասնյակ հյուրերով մեծ հանդիսության սպասումներին՝ զույգն ընտրել է նեղ ընտանեկան տոնակատարություն՝ իրենց հինգ երեխաների ներկայությամբ։

«Ապագայում մենք մեծ խնջույք կունենանք»,- նորաձևության ամսագրին տված հարցազրույցում ասել է Ջորջինան։