Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի մայրը՝ Հասմիկ Պողոսյանը արդեն քանի օր է՝ համացանցում սկանդալային գրառումներ է անում ու չբավարարվելով իր էջով՝ այն տարածում է նաեւ ֆեյսբուքյան այլ խմբերում։
Մասնավորապես, տարածելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի նկարը՝ նա գրառում է արել՝ գրելով՝ «սա ում շունն ա», «ասես անասուն՝ անասուն չի, ասես անուղեղ՝ անուղեղ չի, ասես ծախու, ոնց որ ծախու էլ չի, համոզված տականք է»։ Հիշեցնենք, որ սույն տիկնոջ դուստրը՝ փոխնախարար Ստեփանյանը ՀՀ–ում կանանց հարցերով խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ՀՀ-ում կանանց հարցերով խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբի ղեկավար։
Փոխնախարարի մայրը նաեւ տարածել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու ձերբակալության տեսանյութն ու գրել․ «Ոնց չեն սատկում էսքան անեծքը վրաները․․․ Որ ասում եմ՝ մեկ–մեկ տեռորիստ եմ դառնում՝ հիմա հենց էդ պահն ա»։




Բաց մի թողեք
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին
«Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку»․ Ադրբեջանի ցինիկ հրճվանքը
Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել