28/08/2026

EU – Armenia

Հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները. մանրամասներ

Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը, որի արդյունքում «Արարատ-Արմենիան» իմացավ մրցաշարի հիմնական փուլում իր մրցակիցներին։

Վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիան» լիգայի փուլում կանցկացնի ութ հանդիպում՝ չորսը սեփական հարկի տակ, ևս չորսը՝ արտագնա։

Երևանյան խաղերում Հայաստանի չեմպիոնը կմրցի Նիդերլանդների «ԱԶ Ալկմարի», Չեխիայի «Սպարտայի», Սլովենիայի «Ցելյեի» և Նիդերլանդների ՆԵԿ-ի դեմ։

Արտագնա հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» մրցակիցները կլինեն իտալական «Միլանը», ավստրիական «Զալցբուրգը», լեհական «Յագելոնիան» և պորտուգալական «Տորենսեն»։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ակումբի մրցակիցներ են․

Արտագնա
«Միլան» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Յագելոնիա» (Լեհաստան), «Տորենսե» (Պորտուգալիա)

Տնային
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Սպարտա» (Չեխիա), «Ցելյե» (Սլովենիա), ՆԵԿ (Նիդերլանդներ)

Վիճակահանության ընդհանուր արդյունքները