29/08/2026

EU – Armenia

ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է:

«Հրապարակ» թերթը գրել է․ Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին:

Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն:

Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով:

Մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունների թիրախում է հայտնվել, օրինակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը` իջեւանցի Թեմուր Շահնազարյանը, որն առաջիկայում պաշտոնից կհեռանա: