Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան տենդի բռնկման վտանգի պատճառով իրականացվում են ախտահանման արտակարգ միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ գիշերային սրսկումներ։
Ատտիկայի մարզի արեւելյան շրջաններում ախտահանում է իրականացվում ընդհանուր առմամբ՝ 10 հազար ակր ընդգրկող տարածքում։ Նահանգապետ Նիկոս Խարդալիսը կոչ է արել բնակիչներին պահպանել մոծակներից պաշտպանելու անձնական անվտանգության կանոնները։
Հունաստանի Հանրային առողջության պահպանման Ազային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման 75 նոր դեպք։ Այս տարվա ընթացքում վարակումների թիվը հասել է 232։
Մահացության դեպքերը 19-ն են։ Հունաստանը Իտալիայից հետո երկրորդ տեղում է Արեւմտյան Նեղոսյան տենդով հիվանդացության տվյալներով, նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։

Բաց մի թողեք
Նիկոլի բախտ․ Ծաղրեց բժշկական հանրույթին, զբաղվեց քաղաքական քարոզչությամբ, քննադատեց Եկեղեցին․ հեռանում է ձեռնունայն
2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել
Փոքրիկ ձկները կարող են բացահայտել նոր դեղամիջոցներ բազմակի սկլերոզի դեմ: Brexit-ը խանգարում է