Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, հարձակման է ենթարկվել «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։
Համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան զննել տարածքը։ Մատակարարումների ընդունումը նույնպես դադարեցվել է, ճանապարհին գտնվող բեռները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։
Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թշնամու զանգվածային հարձակման հետևանքով մարզում երկու բազմաբնակարան շենք է վնասվել, տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»